Ըստ պոլսահայ «Ակոս» թերթում հրապարակված տեղեկությունների, Պոլսում 12 ծագումով հայ, բայց իսլամացած հայեր, որոշել են մկրտվել և վերադառնալ արմատներին։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում նրանք հետևել են քրիստոնեական կրոնի ուսմունքներին, և մայիսի 9-ին տեղի է ունեցել նրանց մկրտության արարողությունը։
Վերը նշված 12 անձիք եղել են այն հայերի զավակները, որոնց պապերին թուրքերը բռնի իսլամության են ենթարկել հայոց ցեղասպանության օրերին։