Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքապետ է ընտրվել նախկին համայնքապետ Նորաին Հակոբյանը:
Ծաղկահովիտի թիվ 14/1 ընտրատեղամասը փակվել է ժամը 20:00-ին, ինչից հետո մեկնարկել է քվեների հաշվարկը: 1609 ընտրողից ընտրություններին մասնակցել է 956-ը: Համայնքապետի ընտրություններում, ըստ նախնական հաշվարկի, հաղթել է նախկին համայնքապետ Նորաին Հակոբյանը:
Ծաղկահովիտի համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր երեք թեկնածու՝ անկուսակցական, ինքնաառաջադրված Նորաին Հակոբյանը, ում օգտին, նախնական հաշվարկով, քվեարկել է 384 ընտրող:
ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, գործող համայնքապետ Երվանդ Խաչատրյանի օգտին, նախնական հաշվարկով, քվեարկել է 311 ընտրող:
Անկուսակցական, ինքնաառաջադրված Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) օգտին քվեարկել է 257 ընտրող: