Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։05-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և զանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակում հայտնաբերել Ա. Դ.-ի (ծնված 1946 թ.) դին: