Դատախազությունը պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կողմից լրագրող Վահե Մակարյանին հարվածելու դեպքով ոստիկանությանը նյութեր նախապատրաստելու ցուցում է տվել։
«ՀՀ ոստիկանությունը դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում լրագրողի և պատգամավորի միջև տեղի ունեցած դեպքի առթիվ Դատախազությունից գրավոր ցուցում է ստացել նյութեր նախապատրաստելու»,-ասացին լրատվական ծառայությունից։
Նաև հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում լրագրողի՝ պատգամավորին ուղղված հարցից հետո Ռուբիկ Հակոբյանը Վահե Մակարյանին հրավիրել էր զրուցելու: Լրագրողի խոսքով՝ պատգամավորն իրեն հրավիրել է այն տարածքը, որտեղ տեսախցիկներ չկան և հարվածել ու հայհոյել է:
Ռուբիկ Հակոբյանն էլ միջադեպի վերաբերյալ ասել էր, որ խուլիգանը տեղ չունի լրատվական դաշտում: