Վարդան Պետրոսյանի մոնոլոգը սխալների, սիրո, մեր մեջ եղած դրախտի ու դժոխքի մասին:
Չվիրավորել։
Իմ ներկայացումներով երբեք անձնական վիրավորանք չեմ հասցնում մարդուն, չունեմ այդպիսի խնդիր: Արվեստի խնդիրն ուրիշ է. կարող ես քննադատել երևույթը, կառուցվածքը, մարդուն` երևույթի մեջ և ոչ թե մարդու անձնական ինչ-ինչ բաները: Պետք չէ այնպես նմանակել, պետք չէ ծաղրել այնպես, որ նրա բարեկամը կամ երեխան դրանից վիրավորվի:
Ատում ենք իրար։
Մենք պետք է մեր ներսը նայենք և փորձենք ազնվանալ: Մենք չար ենք: Բոլորս: Մենք ահավոր ատում ենք իրար։ Սուտ ենք ասում, թե իրար սիրում ենք: Մեր դարդերում, մեր պրոբլեմներում ուզբեկները մեղք չունեն, ոչ էլ ղազախները, մեր պրոբլեմները մենք ենք ստեղծել մեր ձեռքով: Ինչպես ուզում եք, նայեք, ուզում եք փիլիսոփայաբար, պատմականորեն, հոգեբանորեն. մարդու պրոբլեմն իր մեջ է:
Չեմ սիրում:
Չեմսիրում բոլշևիկներին` այդ հրեշներին, չեմ սիրում ֆաշիստներին, չեմ սիրում երիտթուրքերին: Չեմ սիրում մարդկանց, որոնք կոտորել են, մորթել են, փրթել են, բռնացել են, ի՞նչ սիրելու բան կա այդտեղ: Այդ շարքից, եթե խոսում ենք կոմունիստների մասին, շատ համակրում եմ, օրինակ, Բրեժնևին: Շատ եմ սիրում այդ մարդուն, խեղճն արդեն ծերուկ էր, ուզում էր գնալ թոշակի, չէին թողնում: Վերջին շքերթին խեղճ մարդն արդեն կիսամեռ կանգնած էր, ձեռքը, երևի, դոմկրատով էին բարձրացնում, հետևից էլ թաքուն սրսկում:
Սխալները:
88 թվականին Լենինականում երկրաշարժ եղավ, և փլվեց ամբողջ քաղաքը, փլվեցին սոցիալիստական ռեալիզմի ժամանակահատվածի մեր շենքերը, մեր հերոսական այդ ժամանակահատվածի, որ մինչև այսօր գովերգում ենք: Փլվեցին, որովհետև հիմքերը խորը փորած չէին, որովհետև արմատուրաները «պրովուլկեքից» էին, բետոնն էլ ավազ էր: Փլվեցին, որովհետև գողանում էինք, ծախում էինք բենզինը, ամեն ինչը, ալան-թալանի երկիր էր: 50 հազար մարդ կորցրինք: Խելք հավաքեցի՞նք դրանից: Ո՛չ: Այսօր սարքել ենք մեծ շենքեր: Աստված չանի` վաղը մի երկրաշարժ այստեղ լինի, հիմա կես միլիոն կկորցնենք` 500 հազար: Ի՞նչ ենք ասելու: «Ուր էիր, Աստվա՞ծ»: Աստված կասի. «Թանկագի’նս, 10-20 տարի առաջ եղավ այդ բանը, դու խելք չհավաքեցիր, ես ի՞նչ կարող եմ անել»: Խելոք ժողովուրդ ենք, ով ասես ունենք` Փարաջանով, Վիկտոր Համբարձումյան, դարի 5-6 դարակազմիկ, հզոր անձինք հայ են, մարդիկ, որոնք կարողացել են դարի մտածողության մեջ փոփոխություններ մտցնել: Կատակ ազգ չենք մենք` Խաչատրյան, Կոմիտաս, Սարյան, Փելեշյան: Բա այդքան խելք ունենալով` մենք չե՞նք մտածում, որ այդպիսի շենք պետք չէ սարքել:
Սերը։
Ես հավատում եմ մայրական սիրուն, ես հավատում եմ եղբայրական սիրուն, երբ եղբայրը մարդ է սպանում, գնում, նստում է բանտ, մյուս եղբայրը, իմանալով, որ լավ բան չի արել իր հարազատը, կյանքը դնում է, որ եղբորը բանտից ազատի, տունն է ծախում, այս անում, այն անում, բանտարկման ժամկետն է պակասեցնում: Դա է սերը: Ես այդ սերն եմ փորձում քարոզել:
Դժոխք/դրախտ։
Մարդիր ներսում ապրում է և դժոխքը, և դրախտը: Յուրաքանչյուր մեծահարուստ մարդու ներսը դժոխք է: Դա ապացուցելու կարիք էլ չկա: Ինչքան փողը շատ է, այնքան դժոխքն` ուժեղ: Յուրաքանչյուր սիրահարված մարդու ներսում դրախտային վիճակ է: Երբ մարդ սիրահարված է, նրա համար ամենամութ զնդանը լուսավոր տիեզերք է: Սիրահարի կողքին լինելն արդեն ամեն ինչ է, ամեն մի զրկանք դառնում է ամենաքաղցր պարգևը, միայն թե նա կողքիդ լինի: Դե տեսեք` ոնց է լինում, որ այդ մութը, աղբը, ցուրտը սիրած էակի կողքին դառնում է դրախտ, իսկ այդ լիությունը, եթե սրտումդ սեր չկա, դառնում է դժոխք:
Ընտանիքը։
Եստանը միշտ խենթություններ եմ անում, որ երեխաներս տեսնեն, որ իրենց պապան մի քիչ գիժ է, խենթ մարդ է: Օրինակ` եթե խոհանոցից հյուրասենյակ գնալիս տեսնեմ, որ երեխաները նվագում են, անպայման պարելով կանցնեմ: Եվ դրանից իրենք էլ են սկսում գժվել, զարգացնել իրենց միջի գժուկներին, և տանը ստեղծվում է խենթուկ մթնոլորտ, որը ես միշտ սիրել եմ: Չեմ սիրում լուրջ մթնոլորտ: Մեր տանն էլ է այդպես եղել` երգող, պարող, ուրախ: Ես միշտ աշխատում եմ երեխաների հետ ինչ-որ բան անել, երաժշտական խմբի պես մի գործ անել, որովհետև դա շատ կապում է: Ծնողը և երեխան պետք է ընկերներ լինեն:
Իմ զրկանքներն ու ծնողները։
Ես շատ զրկանքներ եմ ունեցել, փոքր հասակում էլ, մեծ հասակում էլ, ուսանողական տարիներին էլ: Եվ ես ուրախ եմ, որ այդ զրկանքների մեջ եմ մեծացել: Որովհետև դրանք են ինձ մարդ սարքել, դրանք են ինձ ստիպել երազել: Զրկանքները մարդուն պետք են: Եվ, ի վերջո, այդ զրկանքները ես ունեցել եմ իմ ծնողների ազնվության շնորհիվ: Նրանք ապրել են շատ դժվար ժամանակներում և ապացուցել են, որ կարելի է լինել ազատ և մաքուր: Ամեն ամսվա վերջին հարևանից մի ռուբլի պարտք էինք վերցնում` հաց առնելու համար: Երեք հացը 90 կոպեկ էր: Կամ մածունի շշերն էինք հանձնում, որ հաց առնեինք: Ալան-թալան էր, բայց իմ ծնողներն այդպիսին չէին, ապրում էին աշխատավարձով: Այդպիսի մարդկանց մասին ասում էին «հիմար», բայց ես գոհ եմ, որ նրանք էին իմ ծնողները:
Ամենամեծ ցնցումները։
7 տարեկանում ինձ համար մեծ ցնցում էր կույր աղիքի վիրահատությունը: Սարսափելի ցավերով էին ինձ բերել հիվանդանոց, ու չէի հասկանում, թե ոնց կարողացան այնպես վիրահատել, որ միանգամից այդ ցավերն անցան: Ես հիշում եմ ինձ վիրահատող բժշկի աչքերը. կապույտ էին, երեսը փակած էր, գլխին էլ գլխարկ կար: Բժիշկը վիրահատեց, հետո տարան պալատ, որտեղ ուրիշն ինձ հսկեց, և ես այդ վիրաբույժին այլևս չտեսա: Ցնցում էր 10 տարեկանում Մինասի ցուցահանդեսը տեսնելը: Ես շատ էի նկարում: Բոլորն ասում էին` «Այս տղան նկարիչ պետք է դառնա»: Եվ հանկարծ ցուցահանդեսը տեսա ու մեծ ցնցում ապրեցի: Հիվանդանոցում սիրահարված էի մի աղջկա: Ժաննա էր անունը, պեպենոտ, սիրունիկ աղջիկ էր: Ես ինը տարեկան էի, նա` ութ: Թվում է` փոքր երեխա է, այդքան սիրելու «ռեզերվ» որտեղի՞ց ունի, բայց պարզվում է, որ կա: Ես հոգեկան հիվանդության աստիճան սիրահարված էի: Տևեց 14 օր (այդքան մնացի հիվանդանոցում): Երբ նրան տեսնում էի, փախչում էի, չէի կարող դիմանալ: Մի անգամ նույնիսկ հաց չկարողացա ուտել, որովհետև նրա դիմաց էին նստեցրել ինձ: Երբ դուրս էի գրվում, մտածում էի` կմահանամ… Բայց սկսվեց դպրոցը, և մեր դասարանի Արմինեն, որը նույնպես պեպենոտ էր, մազերը շատ կարճ էր կտրել և այնպես էր նմանվել Ժաննային, որ ասացի` վա~յ, էս ինչ լավ էր… Եվ այսպես փրկվեցի:
newmag #12
Suggestions
Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
Ameriabank leading mortgage market five years in row
Ameriabank named best foreign exchange bank in Armenia by Global Finance
Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
Ameriabank named the Bank of the Year 2022 in Armenia by The Banker Magazine
Ameria PhonePOS. New application for receiving non-cash payments with a smartphone
The Buy Armenian Hope for Christmas Event․ december 10 & 11
Ameriabank launches Google Pay, Google Wallet support for card users in Armenia
Ameriabank: At the Vanguard of Armenia's Banking Sector
Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia
Largest corporate bond program at securities market of Armenia completed successfully
Ameriabank Receives the Most Innovative Digital Bank Regional Award 2022 by Global Finance Magazine
Ameriabank Receives Euromoney Award for Excellence as the Best Bank in Armenia for 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Non-cash summer: a chance to win 22 travel vouchers for the clients of Ameriabank
Ameriabank wins Best Bank in Sustainable Finance award for 2022
Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD
Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022
Ameriabank’s ‘Live Armenian,’ ‘Live with a Smile,’ ‘Live Limitless’ promotional draws’ winners are announced
Global Finance Names Ameriabank “Best Investment Bank” in Armenia
Ameriabank receives another IFC award in trade-finance sector
Ameriabank is the first in Armenia to place green bonds via public offering
"You can create systems, but they must be based on people, be people-centered," says Lindsey Forbes, Ameriabank Board Member
Ameriabank is the largest taxpayer among Armenian banks according to results of year 2021
Funeral services for 5-year-old Armenian boy from Pasadena to be held on July 18
Armenia President discusses economic cooperation with US
Armenian dad of 5-year-old missing boy smiles and jokes in court
Armenia delegation: Signatures shall be collected to express no-confidence to PACE president
London fire: 6 people killed
French Presidential elections: Macron, Le Pen through to second round
Most popular
Today
For week
For Month
4 Simple Ways to Build Downtime Into Your Busy Day
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Alexis Ohanian, his grandfather attend LA premiere of The Promise
Kim Kardashian on Armenian Genocide
Sex and red wine extend youth
168 Zham: Russia pursuing policy of retreat in Artsakh
Haykakan Zhamanak: Karen Karapetyan unwilling to strike coalition deal with ARF-D
Haykakan Zhamanak: Russia-Turkey thaw to deal major blow to Armenian businessmen
Zhamanak: Ohanyan to be promoted to senior post in Russia?
Zhoghovurd: Russian low-coster’s disappointing shock
Aznavour to Receive a Star on the Hollywood Walk of Fame
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Armenian choir to perform during Trump visit to Church of the Holy Sepulchre in Jerusalem
Jacqueline Bisset to topline “Journey to Miyakojima” drama
Closed screening of Armenian Genocide movie, The Promise, is held in Yerevan (Video)