Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը : Ազատ ոճայինների պայքարի երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Առաքելյանը / 60 կգ / և Մուսա Մուրթազալիևը / 84 կգ / ձախողվեցին և անմասն մնացին խաղարկված պարգևներից : Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ի լրատվության ծառայությունից: 

 Այսօր ` սեպեմբերի 18 –ին մրցագորգ կելնի Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչ Գրիգոր Գրիգորյանը / 74 կգ / :

 Հիշեցնենք , որ մրցաշարի մեկնարկում մեր պատվիրակներից փայլուն մրցելույթներ ունեցավ և աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացավ Դավիթ Սաֆարյանը / 66 կգ / :