Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա երրորդ երկրում և ավելի վաղ, քան նրանց փոխադարձ այցերը տեղի կունենան, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ լրագող Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում։
Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են փոխադարձ այցեր իրականացնել և միմյանց հրավերներ են հղել երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։
«Այս հանդիպումը (երրորդ երկրում-խմբ․), ինչպես ծրագրել են նախագահները, տեղի կունենա ավելի վաղ, քան նախանշված փոխադարձ այցերը»,- մասնավորապես, ասել է Պեսկովը։