Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հաստատել է, որ առաջիկա հանդիպումների համար կհրավիրի նաեւ հարձակվող Կիլիան Մբապեին։ Հոկտեմբերին եւ նոյեմբերին Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստը ազգային թիմից հրավեր չէր ստացել։
«Այո, Մբապեն կլինի թիմում առաջիկա հանդիպումներին»,- Դեշամի խոսքը մեջբերում է L’Équipé-ը։
Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը մարտի 20-ին եւ 23-ին կմրցի Խորվաթիայի հավաքականի հետ։
Մբապեն Ֆրանսիայի հավաքականում մասնակցել է 86 հանդիպման, խփել է 48 գոլ, կատարել 35 գոլային փոխանցում։