ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրամիությունը (ԵՄ) ԱՄՆ-ի համար «շատ բարդ» առևտրային գործընկեր է: Նրա խոսքով, ԵՄ-ն բարձր հարկեր է մտցնում ամերիկյան ընկերությունների համար, իսկ Վաշինգտոնը դրանից գոհ չէ։
«Եվրամիությունը շատ դժվար [գործընկեր] է մեզ համար, շատ, շատ դժվար»,- ասել է Թրամփը հինգշաբթի Վաշինգտոնում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ կայացած հանդիպումից հետո՝ մամուլի ասուլիսում։
«Նրանք [ԵՄ-ն] մեր ընկերությունները հարկում են այնպիսի մակարդակներով, որոնք նախկինում ոչ ոք չի տեսել: Նրանք շատ բաներից օգուտ են քաղում։ Մեզ դա դուր չի գալիս»,- ասել է ԱՄՆ նախագահը։