Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները շարունակում են քաղաքի տարբեր հատվածներում իրազեկման ակցիաներ իրականացնել՝ կոչ անելով քաղաքացիներին բոյկոտել տրանսպորտի ուղեվարձի թանկացումը։ «Քաղաքային իշխանության հիստերիան ցույց է տալիս, որ քաղաքացիները բոյկոտում են։ Չենք վճարելու այնքան ժամանակ, մինչև դառնա 100 դրամ»,- ասում են ավագանու անդամները՝ հավելելով. «Միացեք 60%-ից ավելի բոյկոտ անող մեր հայրենակիցներին»։
«Միացեք 60%-ից ավելի բոյկոտ անող մեր հայրենակիցներին»․ «Մայր Հայաստան» խմբակցություն
