ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կարող էր հատուկ ռազմական գործողության ընթացքում ոչնչացնել Ուկրաինայի բոլոր քաղաքները, այդ թվում՝ Կիեւը, սակայն դա չի ցանկանում։ Այս մասին նա լրագրողներին ասել է նոր հրամանագրերը ստորագրելուց հետո իր Մար-ա-Լագոյի կալվածքում, Ֆլորիդայի նահանգի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքի մոտ։


«Նրանք դա արել են մոտ 20 տոկոսով, բայց ոչ 100։ Եթե ​​նրանք ուզենային դա անել 100 տոկոսով, կարծում եմ, դա շատ արագ կլիներ»,- ընդգծել է նա՝ խոսելով ուկրաինական քաղաքների ավերածությունների մակարդակի մասին։

Նա Ուկրաինայի քաղաքների վիճակը համեմատել է Գազայի հատվածի հետ այն բանից հետո, երբ Իսրայելն այնտեղ մի շարք ռազմական գործողություններ է իրականացրել։ «Իրականում, տոկոսային առումով, շատ շենքեր ավելի են ավերվել, քան Գազայում։ Այնպես որ, գիտեք, մարդիկ հոգնել են դրանից: Մարդիկ ցանկանում են, որ ինչ-որ բան լինի»,- նշել է ԱՄՆ նախագահը։