Մոսկվայի «Լոկոմոտիվի» եւ Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է ռուս ֆուտբոլիստների՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» տեղափոխվելու նպատակահարմարության մասին։


2024 թվականի ձմռանը ձախողվել էր Թիկնիզյանի տեղափոխությունը «Զենիթ»։

«Իմ կարծիքով, ռուսական անձնագրով խաղացողի համար «Զենիթը» պատմություն է ոչ թե ֆուտբոլի, այլ փողի մասին: Ես ինքս որոշեցի, որ եթե ամբողջությամբ նվիրվեմ ֆուտբոլին, ապա ֆինանսական տեսանկյունից ինձ լավ կզգամ «Լոկոմոտիվում»։ Եվ գիտեք, «Լոկոմոտիվի» հետ 1 չեմպիոնությունն ինձ համար ավելի արժեքավոր է, քան 5-ը՝ «Զենիթի» հետ», - Թիկնիզյանի խոսքը մեջբերում է sport-express-ը։

25-ամյա ֆուտբոլիստը «Լոկոմոտիվում» է հանդես գալիս 2021 թվականից։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 16 հանդիպման, խփել է 2 գոլ։