Մարդ կա՝ մի անգամ հայտնվելով Թուրքիայում՝ փորձում է կարծիք կազմել այդ երկրի մասին: Ապրելով շքեղ հյուրանոցում, օգտվելով տաքսի ծառայությունից, լինելով ժամանցի ժամանակակից վայրերում՝ չես կարող կարծիք կազմել տվյալ երկրի մասին: Ես 100 անգամից ավել եղել եմ այդ երկրում ու դեռ ահագին բաներ ունեմ տեսնելու: Ամեն ուղևորությունս ամենաքիչը տևել է մեկ շաբաթ, ու ես այդ մեկ շաբաթների ընթացքում աշխատել եմ շրջել ոչ թե տաքսիներով, այլ ավտոբուսներով, որտեղ շփվել ու ծանոթացել եմ Թուրքիայի իրական դեմքը ցույց տվող քաղաքացիների հետ: Մինչ կարծիք հայտնելն իմացեք, որ Թուրքիայում բնակչության մոտ 40 տոկոսն (հիմնականում քրդեր) ունի ընդամենը քառամյա կրթություն, 23 տոկոսը՝ 10-ամյա, մնացածը նոր ավարտում են ու ԲՈՒՀ ընդունվում: Խոսքս վերաբերում է հիմնականում այն լրագրողներին, ովքեր մեկ կամ երկու անգամ սիրողական կարգով լինում են Թուրքիայում ու փորձում են արժեքավոր կարծիք հայտնել Թուրքիայի մասին: Հաջորդ անգամ, երբ կլինեք Թուրքիայի արևելյան ու հարավարևելյան նահանգներում, այսինքն՝ Արևմտյան Հայաստանում, տեղացիներին հարցրեք, թե ինչու են ուզում՝ սահմանը բացվի Հայաստանի հետ, ու ըստ այդ հարցի պատասխանի էլ նոր կազմեք կարծիք Թուրքիայի ու իր իշխանության մասին:
Կիլիկիա Հայաստան (Կիլիկիան)