«Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Վաղաժամ սեռական հարաբերությունների բարդույթներն ու հետևանքները» թեմայով ասուլիս, որի բանախոսն էր բժիշկ-սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը:
Վաղաժամ սեռական կյանքը շատ դեպքերում չի քննարկվում այն պարզ պատճառով, որ նախևառաջ մի կողմից խնդիր ունենք ծնողների կատարած աշխատանքի հետ, քանի որ դա անմիջական կապ ունի ծնողների հետ և երկրորդը. այսօրվա դրությամբ դեռահասներն էլ լինելով այդ իրավիճակում, բնականաբար, ունենում են մի շարք խնդիրներ, որոնք չեն կարողանում քննարկել ո՛չ ծնողների և ո՛չ էլ մասնագետների հետ: Հետևաբար չեն կարողանում ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները,-ասաց բժիշկ-սեքսապատոլոգը և ավելացրեց, որ վաղաժամ սեռական կյանքի զարթոնքը կարող է ունենալ բազմաթիվ խնդիրներ. առաջին հերթին սեռավարակներ և անցանկալի հղիություն:
Վրեժ Շահրամանյանը նշեց, որ շատ դեպքերում խնդիրներ առաջանում են այն պատճառով, որ դեռահասները պարզապես ծանոթ չեն սեռական կյանքի այբուբենին և սեփական հեղինակությունը բարձրացնելու համար փորձում են որքան հնարավոր է շուտ մտնել սեռական հաաբերությունների մեջ՝ բացարձակապես պատկերացում չունենալով ամենատարական հարցերի մասին. պահպանակներ, հակաբեղմնաորիչներ, հիգիենա և այլն: