Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Պրիմերայի 10-րդ տուրում կայանալիք հանդիպումների ակնկալիքներից.
««Խետաֆեն» արժանի մրցակից է: Նրա դեմ խաղը հիանալի փորձություն կլինի մեզ համար:
«Ռեալի» հետ դիմակայությունից առավել ինձ հետաքրքրում է առաջնությունն ամբողջությամբ: Կարևորը Իսպանիայի առաջնության վերջնական արդյունքում առաջին տեղը գրավելն է:
Ինձ համար միևնույնն է, թե երբ կվերադառնա Լեոնել Մեսսին: Կարևորն այն է, որ նա 100 տոկոսով ապաքինվի», - նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Էնրիկեն: