Ֆուտբոլի եվրոպական Չեմպոնների լիգայում ապրիլի 30-ին մեկնարկում է կիսաեզրափակիչը։

Առաջին հանդիպումը կանցկացնեն Գերմանիայի անցած տարվա չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ու Իսպանիայի փոխչեմպիոն, Լա Լիգայի ընթացիկ առաջատար Մադրիդի «Ռեալը»։

Մյունխենում հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Մայիսի 1-ին Դորտմունդի «Բորուսիան» կընդունի Ֆրանսիայի նորընծա չեմպիոն ՊՍԺ-ին։

Պատասխան հանդիպումները տեղի կունենա մայիսի 7-8-ին։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Բավարիա» (Գերմանիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Մայիսի 1

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 23:00