«85 կգ քաշային կարգում Հայաստանի ամենաուժեղը ես եմ, քանի մարզվում եմ, ու ոչ մեկ ինձ չի կարող հաղթել անկախ ամեն ինչից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը, ինչը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում:
Աղասի Աղասյանը լրատվականներից մեկի հետ զրույցում հայտնել է, որ հայկական ծանրամարտում կա կողմնակալ վերաբերմունք:
85 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնն Աղասին է, սակայն այս քաշային կարգով Ռիոյում ընթացքող Օլիմպիական խաղերին մասնակցելու մեկնեց Առաքել Միրզոյանը: Նշենք, որ Առաքել նա վարժությունում երկրորդ փորձից բարձրացրեց 158 կգ, սակայն երրորդ փորձին չմոտեցավ: Նա ոտնաթաթի վնասվածք է ստացել: Հրում վարժությունում էլ քաշ չպատվիրեց և չշարունակեց մրցելույթը:
Ըստ Աղասիի այս ամենը շոու էր: Նա ասել է. «Երբ մարդ վնասվածք է ստանում, դա պարզ ու ակնհայտ երեւում է»: Նա նաև հայտնել է, որ տարբեր մրցաշարերում մի քանի անգամ հաղթել է Առաքել Միրզոյանին:
Նա մասնավորապես ասել է. «Սա ֆեդերացիայի խնդիրն էր և ֆեդերացիան էր պարտավոր այս խնդրին լուծում տալ, մարզիչները պետք է որոշեին և խնդիրը լուծեին, բայց չլուծեցին։ Եղածը, եղած է։ Ես ուզում եմ, որ ամբողջ Հայաստանն իմանա, որ անարդարություն է տիրում կոնկրետ ծանրամարտի ասպարեզում։ Անարդարությունը ոչ միայն իմ, այլև Վանիկ Ավետիսյանի նկատմամբ է տեղի ունենում, ով ամենաշատ վարկանիշային միավորները բերեց մեր թիմին, բայց այսօր նա չմասնակցեց Օլիմպիական խաղերին։
Թող ծանրամարտում վերջապես ստեղծվի մի մթնոլորտ, որտեղ բոլորը կհասկանան ու կգիտակցեն մի բան՝ եթե մեկն ուժեղ է, ուրեմն նա պետք է գնա մրցումներին և ներկայացնի Հայաստանը, այլ ոչ թե ծանոթ-բարեկամ-պաշտոնով»:


