Գրիպի համաճարակի ժամանակ բնակչության մեծ մասն իմունիտետ է ունենում, ինչը թույլ է տալիս կանգնեցնել հիվանդության տարածումը, Busines Insider պարբերականին պատմել է Վաշինգտոնի համալսարանի մասնագետ Էբիհեյլ Կարլսոնը։


Ընդ որում, կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետ մարդկությունը չունի։

Կարլսոնը ընդգծել է, որ այս պատճառով վիրուսով կարող են հսկայական քանակությամբ մարդիկ վարակվել։

Վերջին հաշվարկների համաձայն, ներկայումս աշխարհում ավելի քան մեկ միլիոն վարակված մարդ կա և ավելի քան 50 հազար մահ՝ կորոնավիրուսի պատճառով։