Տեղեկացրել էինք, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում առավոտյան կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։
Համացանցում տեսանյութ է տարածվել` ինչպես են աշխատանքի շտապող քաղաքացիները դժգոհում ակցիայի մասնակիցների գործողություններից. «Ուզում եմ գնամ, իմ օրվա հացի փողն աշխատեմ: Ես 100 դրամով պիտի գնամ, հասնեմ տեղ, ուշանում եմ», «Հինգ հոգով եկել եք, ի՞նչ եք ուզում, դուք մեծամասնությանը հարցրել ե՞ք», «Չես ամաչո՞ւմ, երիտասարդ ես, մի խայտառակի հայ ազգի անունը, գնա կռվի, ոչ թե սենց բաներ արա ու խոչընդոտի մարդկանց երթևեկը»,- ասում էին ուղևորները` ակցիայի մասնակիցներին: Վերջինները նրանց անվանում էին «մոլորվածներ»:
Ի դեպ, քիչ առաջ տեղեկացանք, որ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվել են: