Microsoft կորպորացիան գրանցել է Creating a Conversational Chatbot of a Specific Person արտոնագիրը (ձայնային չաթ-բոթի ստեղծում ՝ կոնկրետ մարդու բնութագրերի հիման վրա)։ Դա նշանակում է, որ ապագայում IT-հսկան կկարողանա մահացած մարդկանց թվային կլոններ ստեղծել, հաղորդվում է ԱՄՆ-ի Արտոնագրերի և ապրանքանիշերի գերատեսչությունում:
Աշխատելով չաթ-բոթի վրա ՝ ընկերությունը հավաքելու է լուսանկարներ, ձայնի նմուշներ, սոցիալական ցանցերում գրառումներ, էլեկտրոնային և ձեռագիր նամակներ կոնկրետ մարդու մասին:
Ստացված տեղեկատվության շնորհիվ մեքենայական ուսուցման տեխնոլոգիայի, արհեստական բանականության և նեյրոնային ցանցերի օգնությամբ չաթ-բոթը կկարողանա վերստեղծել մահացած մարդուն բնորոշ բոլոր դետալները:
Microsoft-ի մասնագետները կկարողանան նաև ստեղծել մարդու արտաքինը երկչափ և եռաչափ ձևաչափով: