Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով պատվաստումների թեմային՝ ասաց, որ ցուցանիշը բարձրացնելու առումով գործիքակազմ են մտածել. «Ուշադրությունը դեպի մշակույթ ենք ուղղել: Պատվաստվողները վիճակահանությամբ պիտի ունենան թատրոնի, օպերայի, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր: Հանրային տեղեկատվությունը բարձրացնելու համար խրախուսական միջոցառումներ պետք է իրականացվեն»,- ասել է նա:
«Պատվաստվողները վիճակահանությամբ կստանան թատրոնի, օպերայի տոմսեր». Անահիտ Ավանեսյան
![](https://yn.am/disc/26-07-21/2a04b6cc1bc169c7d6b3b6e9018a5361.jpg)