Ամերիկահայերը Քիմ Քարդաշյանին կոչ են անում բարձրաձայնել Արցախում տեղի ունեցած հումանիտար աղետի մասին։
Հանգստյան օրերին մի խումբ ցուցարարներ փակել են Կալիֆորնիայի Կալաբասաս քաղաքի Հիդդեն Հիլզի մուտքը, որտեղ իր երեխաների հետ ապրում է 42-ամյա ռեալիթի հեռուստաաստղը։ Հայտնի ընտանիքի մի քանի այլ անդամներ ապրում են այդ տարածքում, այդ թվում՝ նրա քույրերը՝ Քորթնին, Քլոեն, Քայլի Ջենները եւ նրանց մայրը՝ Քրիս Ջենները:
Ցույցի ընթացքում ցուցարարները ծածանել են հայկական դրոշներ եւ պաստառներ պահել՝ «Քիմ, կանգնիր հանուն Արցախի» եւ «Քիմ, քո ժողովուրդը քո կարիքն ունի» գրություններով։
Ցուցարարները շաբաթներ շարունակ արգելափակել են երթեւեկությունը Լոս Անջելեսի ողջ տարածքում՝ ուշադրություն հրավիրելու Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով Արցախում շարունակվող ճգնաժամի վրա: