ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Հարութ Փամբուկչյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր՝ «Ինքս ինձ պես» երգի պրիմիերան: Երգը գրված է Համո Սահյանի բանաստեղծության հիման վրա:

Երաժշության հեղինակն է Ավո Հարությունյանը, տեսահոլովակի ռեժիսորը՝ Yeghoyan Production-ի ղեկավար, պրոդյուսեր Խաչիկ Եղոյան: