Երեկ՝ նոյեմբերի 20-ին, Ֆրանսիայի Նիցցա քաղաքում տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի բացման արարողությունը։ Մասնակից 16 երկրների պատվիրակությունները քայլեցին կարմիր գորգով։ Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը արարողության համար ընտրել էր դասականի, մանկականի ու մոդեռնի միքսը։ Խմբի աղջիները՝ Նանեն, Սյուզին, Կամիլան, Նենսին ու Աիդան կրում էին երկնագույն երանգի կոստյումներ՝ խոշոր արծաթագույն զարդանախշերով։

403598997_680970790803988_4006165364674931769_n.jpg (343 KB)

Աղջիկները պատասխանել են նաեւ հաղորդավարների հարցադրումներին՝ նշելով, որ անչափ ուրախ են, որ հնարավորություն են ստացել Հայաստանը ներկայացնելու մրցույթում։

Արարողությունից հետո պարզ է դարձել, որ մեր ներկայացուցիչները մրցույթում ելույթ են ունենալու 8-րդը։

403603671_680970824137318_1145815320888463281_n.jpg (227 KB)

«Մանկական Եվրատեսիլ 2023»-ը տեղի է ունենալու նոյեմբերի 26-ին՝ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում։ Այս տարվա մրցույթին մասնակցում են 16 երկրների պատվիրակներ։ Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը մրցույթին կատարելու է «Do It My Way» երգը, որի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան եւ Վահրամ Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆ՝ Վիկա Մարտիրոսյան, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան:

403604598_680970740803993_4263528247242527916_n.jpg (215 KB)

403682631_680970797470654_4939042094404181257_n.jpg (229 KB)

Հայաստանը ներկայացնող Yan Girls-ի օգտին կարող եք քվեարկել նաեւ Հայաստանից։ Քվեարկությունը կմեկնարկի նոյեմբերի 24-ից՝ jesc.tv կայքում, որտեղ կլինեն բոլոր ելույթների կարճ տարբերակները: Դրանք դիտելուց հետո միայն կարող եք քվեարկել Հայաստանի եւ ձեր նախընտրած երկու այլ մասնակցի օգտին: Ելույթներից հետո ձայները կվերածվեն միավորների: Մրցույթի արդյունքները կորոշվեն ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկությամբ (50/50 հարաբերակցությամբ):

403605821_680970760803991_7680813854679196359_n.jpg (223 KB)

402653813_681019604132440_4250923465791556692_n.jpg (159 KB)