Կորոնավիրուսի բուժումը կարող է խորացնել հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդիրը: Այս մասին ասվում է Journal of Antimicrobial Chemotherapy-ում հրապարակված հոդվածում:

Հակաբիոտիկներն անզոր են վիրուսային վարակների դեմ, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ, սակայն կորոնավիրուսով վարակված պացիենտներին սովորաբար հակաբիոտիկներ են տալիս հնարավոր կրկնակի վարակումը կանխելու համար: Սակայն Պլիմուտի համալսարանի եւ Կոռնուոլի թագավորական հոսպիտալի անցկացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ պանդեմիայի ժամանակ հակաբիոտիկների լայն կիրառումը հավելյալ բեռ է կեղտաջրերի մաքրման համար:

Հոդվածում նշվում է, որ դա կարող է հանգեցնել գետերում հակաբիոտիկների բարձր մակարդակին, ինչն, իր հերթին, կարող է խորացնել հակամիկրոբային դեղորայքի նկատմամբ կայունության խնդիրը: