Ուեյք Ֆորեստի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները պինդ ուռուցքների բուժման հնարավոր նոր մոտեցում են հայտնաբերել նոր նանոմասնիկի ստեղծման շնորհիվ: Պինդ ուռուցքները հայտնաբերվում են քաղցկեղի այնպիսի տեսակների դեպքում, ինչպիսիք են կրծքագեղձը, գլուխը եւ պարանոցը, հաստ աղիքը:

Ուեյք Ֆորեստի համալսարանի բժշկական դպրոցի քաղցկեղի կենսաբանության պրոֆեսոր Սին Մինգը եւ նրա թիմը հետազոտության ընթացքում նանոմասնիկ են օգտագործել՝ ARL67156 փոքր մոլեկուլը փոխանցելու համար՝ հաստ աղիքի, գլխի եւ պարանոցի եւ կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղի մկների մոդելներում հակաուռուցքային իմունային պատասխան առաջացնելու նպատակով, ինչը ավելացնում է կյանքի տեւողությունը:

Հետազոտությունը հրապարակվել է Science Translational Medicine առցանց ամսագրում:

Իմունոթերապիան փոխել է քաղցկեղի բուժումը, սակայն, ցավոք, հիվանդների միայն մոտ 20 տոկոսն է արձագանքում բուժմանը:

«Պինդ ուռուցքների մեծամասնությունը վատ միկրոմիջավայր ունեն, որը կարող է նրանց կայուն դարձնել քաղցկեղի բուժման սովորական մեթոդների, այդ թվում՝ իմունոթերապիայի նկատմամբ», - ասել է Մինգը: