Snoop Dogg-ի համերգը, որը պետք է կայանար սեպտեմբերի 23-ին Երեւանում, անորոշ ժամանակով հետաձգվել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի պատճառով։ Այս մասին ասվում է Doping Space-ի կազմակերպիչների հայտարարության մեջ։

«Ցավով տեղեկացնում ենք, որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է սեպտեմբերի 23-ին նախատեսված Snoop Dogg համերգը հետաձգելու որոշման մասին։

Մենք խստորեն դատապարտում ենք սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան եւ դաժան վայրագությունները մեր հայրենակիցների նկատմամբ։

Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։

Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում բոլոր նրանցից, ովքեր գնել են տոմսեր եւ անհամբեր սպասում էին համերգին։

Ուզում ենք նաեւ վստահեցնել, որ տոմսերի ու համերգի նոր ամսաթվի մասին տղեկությունները կլինեն շուտով»։