Քիչ առաջ Հայոց ցեղասպանություն հուշահամալիր է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրան ուղեկցում էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնատար անձինք:

Հիշեցնենք, որ նախօրեին կառավարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ բարձրագույն ղեկավարության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային: Մինչեւ ժամը 9.30 մուտքը դեպի հուշահամալիր փակ է լինելու,: