Սեփական նոր հավաքածուի ցուցադրության համար Դոմինիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան իրենց հյուրերին դուրս են Փարիզի ձանձրալի առօրյայից և տարել ծովափնյա գողտրիկ Պորտոֆինո քաղաք: Լիգուրյան ծովի փոքրիկ քաղաքը ոգեշնչման աղբյուր է դարձել երկու դիզայներների համար, ինչի պատճառով էլ այն ընտրվել նաև որպես ցուցադրության վայր:

Մատիտ-կիսաշրջազգեստներ, կարճ շրջազգեստներ և ճոխ երեկոյան զգեստներ նուրբ մետաքսից, որոնք զարդարված են հանգստյան բացիկների նկարներից վերցված պատկերներով: Հավաքածուի մեջ տեղ են գտել նաև ծովի լազուրը փոխանցող լողազգեստներ, պայուսակներ, կոշիկներ և այլն: