Գրառումները դարձել են մարդկանց արտահայտչամիջոց, բայց երբեմն մարդիկ հատում են այդ սահմանը՝ վիրավորելով անմեղ մարդկանց։

Ռուս հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակն Instagram-ի իր էջում գրել է, որ չի սիրում գեր մարդկանց. 

«Ես չեմ սիրում գեր մարդկանց: Ես դեռ կարող եմ հասկանալ հիվանդության պատճառով գերացած մարդկանց, մյուսներին՝ ոչ:

Ես երբեք չեմ հասկացել և արդեն հավանաբար չեմ էլ հասկանա Քարդաշյանից եկած անսահման մեծությամբ հետույքի ֆենոմենը, բայց ուրախ եմ, որ նորաձևությունում դեռ նիհարությունն է համարվում մեծ հաջողության պարտադիր պայմանը: Եվ պետք չէ խաբել ինքներդ ձեզ: Չկա ավելի գեղեցիկ բան, քան նիհար մարմինը: Իսկ գեր կանանց թողեք բեռնատարների վարորդներին»,- գրել է հաղորդավարուհին։