Նորաձևության դիզայներներին շատերն են ոգեշնչել, սակայն քչերին կարելի է հանձնել «մուսա» լինելու տիտղոսը: Այս ցանկում Ձեզ ենք ներկայացնում այն աստղերին ու հայտնիներին, որոնք նշանավոր դիզայներների անփոխարինելի ոգեշնչնման աղբյուրներն են:

Շարլիզ Թերոնին ժամանակին «Dior» է ուղեկցել հենց ինքը՝ Ջոն Գալյանոն, և նույնիսկ վերջինիս՝ այս նորաձևության տնից սկանադալային կերպով հեռանալուց հետո, Շարլիզը հավատարիմ մնաց այս բրենդին: Նա շարունակում է փայլել կարմիր գորգին հենց այս բրենդի զգեստներով:

Օդրի Հեփբերն և Յուվեր Ժիվանշի

Այս երկուսը ծանոթացել են «Սաբրինա» ֆիմի նկարահանումների ժամանակ, ինչն էլ ազդարարեց երկար ու հիանալի ընկերության սկիզբը: Հեփբերնը «Givenchy» էր նախընտրում թե՛ առօրյայում, թե՛ էկրաններին: Դիզայները զբաղվել է նրա զգեստների ընտրությամբ նաև «Նախաճաշ Թիֆանիի մոտ» և մի շարք այլ ֆիլմերում:

Քաթրին Դենև և Իվ Սեն Լորեն

Սա, հավանաբար, դերասանուհու և դիզայների ամենաերկարատև միությունն է: Հեղինակելով վերջինիս զգեստները «Առավոտյան գեղեցկուհի» ֆիլմում, դիզայները մինչ իր կյանքի վերջը զբաղվեց այս դերասանուհու զգեստներով:

Դիանա Կրյուգեր և Կառլ Լագերֆելդ

Դիանա Կրյուգերին նորաձևության ցուցադրությունների ժամանակ ավելի հաճախ կարելի է տեսնել, քան ֆիլմերում: Լագերֆելդի հետ նա ընկերացել է այն ժամանակ, երբ դեռ16 ամյա աղջնակ էր: Առ այսօր նա ոչ միայն բաց չի թողնում «Շանել»-ի որևէ ցուցադրություն, այլև ապրում է հենց դիզայների հարևանությամբ Լոս Անջելեսում: 

Ջուլիա Ռոբերթս և Ռիկարդո Տիշի

«Չեմ ճանաչում մեկ այլ կնոջ, ով կլինի միաժամանակ այդքան հասուն, գեղեցիկ, հանրաճանաչ և ոչ քմահաճ»,- հարցազրույցների մեկում նշել է իտալացի դիզայներ Ռիկարդո Տիշին՝ խոսելով Ջուլիա Ռոբերթսի՝ որպես իր մուսայի ընտրելու մասին:

Դիտա Ֆոն Տիս և Կրիստիան Լուբուտեն

Նկարի մեջ բարձրակրունկ կոշիկը Լուբուտենից փորձում է Սքարլեթ Յոհանսոնը, սակայն բրենդի դեմքը մի քանի տարի շարունակ եղել է ոչ թե նա, այլ հենց Դիտա Ֆոն Տիսը:

Պամելա Անդերսոն և Վիվիեն Վեսթվուդ

Հրաժեշտ տալով կինոաշխարհին՝ Պամելա Անդերսենը ոչ միայն զբաղվում է շրջակա միջավայրի պահպանությամբ, այլև նորաձևության ու գեղեցկության աշխարհում «Vivienne Westwood» բրենդի քարոզմամբ: Նա երեկույթներին և միջոցառումներին ներկայանում է բացառապես բրիտանական այս բրենդի հագուստներով, իսկ երբեմն էլ հենց ինքն է ցուցադրում դրանք պոդիումի վրա: