Շատերին գովազդներից և տեսահոլովակներից արդեն շատ հայտնի,գեղեցկուհի Մերի Երեմյանը հայտնվել է հեռուստատեսությունում որպես հաղորդավարուհի: Մերին մասնագիտությամբ տնտեսագետ է:

Մերի կպատմես ինչպե՞ս հայտվեցիր հեռուստաեթերում

Առաջին նկարահանման փորձս եղել է Անդրեի «Սրտի առաջին խոսքը» տեսահոլովակում, դրանից հետո սկսեցի նկարահանվել գովազդներում և տեսահոլովակներում և որոշ ժամանակ  հետո հայտնվեցի 21tv հեռուստատեսությունում և պրոդյուսեր Գոռ Հարությունյանի հետ աշխատելուց հետո, այժմ վարում եմ «Սթար դուետ» հաղորդաշարը:

Մերի կարե՞լի է ասել, որ հաղորդավարի աշխատանքը երազանք է եղել քեզ համար

Երազանք երևի սխալ կլինի ասել, բայց, այո՛ ինձ պատկերացնում էի, որպես հաղորդավարուհի, անգամ գիրք ընթերցելիս բարձրաձայն էի ընթերցում, պատկերացնում էր, որ հաղորդում  եմ վարում, բայց չէի պատկերացնում, որ դա իրականություն կդառնա, չնայած չափազանց հաջողակ եմ: (Ծիծազում է)

 Իսկ ուրիշ ի՞նչ երազանքներ ես ունեցել                                                                                                                                                   

Ժամանակին երազում էի ռադիոհաղորդավարուհի դառնալու մասին, երբ ռադիոյով հաղորդումներ էի լսում ինձ պատկերացնում էի այդ դերում, սակայն, այդ ժամանակ զբաղված է ընդունելության քննություններին պատրաստվելով և դա մղվեց հետին պլան: Երևի վիճակված չէր:

Մերի, իսկ ու՞ր մնաց քո իրական մասնագիտությունը

Բացի նրանից, որ ես հաղորդավարուհի եմ, ես աշխատել եմ, որպես հաշվապահ, բայց հասկացա, որ դա իմ ակտիվ բնավորությանը այդքան էլ չի համապատասխանում և փոխեցի աշխատանքս: Ներկայիս աշխատանքս, որոշ չափով  կապված է նորաձևության հետ: Ի դեպ նշեմ, որ ավարտել եմ կառավարման ֆակուլտետը:

Արդյո՞ք զբաղված է Մերիի սիրտը

Չէ, ընկեր չունեմ, անկեղծ,  դրա ժամանակն էլ չունեմ:

Որտե՞ղ ես դիմավորելու Նոր տարին

Երազում եմ, Նոր տարին դիմավորել Նյու Յորքում,դրսում շատ անծանոթ մարդկանց և Սանտաների հետ և շատ եմ ցանկանում անակնկալներով լի լինի և շատ ձյուն գա, բայց այս ամենը դեռ երազում եմ... Այս տարի Նոր տարին կնշեմ ընտանիքիս անդամների հետ՝ մեր տանը:

Մարի Ավանեսյան