ՌԴ-ի Եկատերինբուրգ քաղաքի ամենասիրված հայ երգչուհին ինչո՞ւ որոշեց հերթական նոր տեսահոլովակի պրեմիերան անցկացնել Երևանում: 

- Իմ գրեթե բոլոր տեսահոլովակների պրեմիերաները արվել են Երևանում, որովհետև ես գերադասում եմ դա անել իմ հայրենիքում՝ Հայաստանում, հատկապես, որ երգերիս մեծ մասը հայերեն են։ Առաջին երգս և տեսահոլովակս ռուսերեն էր, այդ պատճառով պրեմիերան արեցինք Մոսկվայում՝ Մուզ TV- ում։

Ովքե՞ր են այն մարդիկ, ում հետ համագործակցել եք նոր տեսահոլովակի շրջանակներում:

- Երգի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը։ Երգի գործիքավորումը արել է Մարտին Միրզոյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը՝ ժոռ Մելոյանն է, տեսահոլովակի իդեան, սցենարը՝ իմն է, ոճով նույնպես ինքս եմ զբաղվել, իսկ պարերը բեմադրել է Հովհաննես Հովհաննիսյանը։

Հաճախ ես լինում Երևանում, ի՞նչն է այստեղ քեզ դուր գալիս:

- Այո, ամեն տարի լինում եմ Երևանում, սիրում եմ այն ամենը ինչը կապված է ոչ միայն Երևանի, այլ ողջ Հայաստանի հետ։

Երբևէ մտածե՞լ ես հայրենիքում երաժշտական նախագծերին մասնակցելու մասին։

- Հնարավոր է մի օր որոշեմ մասնակցել որևէ մրցույթի, կլինի դա Հայաստանում, թե այլ երկրում՝ չեմ կարող ասել։

Իրավաբանի մասնագիտությամբ երգչուհին դժվարություններն ինչպես է հաղթահարում:

- Շատ հեշտ, իրավաբանի մասնագիտությունն ինձ օգնում է այն առումով, որ ես իմ այս գործի մեջ նույնպես գիտեմ բոլոր գրված և չգրված օրենքները, գիտեմ ինչպես պաշտպանեմ իմ շահերը, քանի որ հստակ գիտեմ, թե ինչ եմ ուզում։

Գեղեցիկ ձայնային տվյալներ, աշխատասիրություն, արդյունքում ի՞նչ ծրագրեր ունեք:

- Ես ընդհանրապես չեմ սիրում պլանավորել: Ամեն առավոտ արթնանում եմ նոր մտքերով ու ցանկություններով։ Ես չեմ երգում ինչ որ մի ծրագրի կամ նպատակի համար։ Ես երգում եմ, քանի որ անչափ սիրում եմ երգն ու երաժշտությունը ու չեմ պատկերացնում ինձ առանց երգի։

Հնարավոր է մի օր երևանյան հանդիսատեսը Ձեզ հանդիպի մենահամերգի տարբերակով:

- Մենահամերգը պահանջում է մեծ աշխատանք, բայց նախևառաջ դա հանդիսատեսի սերն է, որը ես զգում եմ ամեն տեսահոլովակից հետո։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ միշտ ոգևորում են իրենց մաղթանքներով, բարի և լավ խոսքերով, բազմաթիվ նամակներով։

Կգա նաև մենահամերգի ժամանակը։