Այս գիշեր 2016 թվականը թակեց բոլորիս դռները և ջերմորեն հյուրընկալվեց։ Յուրաքանչյուր մարդ նախընտրում է Նոր տարին դիմավորել տարբեր եղանակներով։ Իսկ թե ինչպես էր իր ամանորյա գիշերը պատրաստվում նշել երգչուհի Ջուսը YN.am-ը (Yerevan News-Երևան Նյուզ) փորձեց պարզել հենց նրանից։

- Ինձ մոտ միշտ նույն բանն է, այսինքն՝ գործնական, տարբեր ելույթներով։ Ուրախ երգելով եմ դիմավորում Նոր տարի։ Կապ չունի ինչ է կատարվում երկրում, միևնույն է պետք է ուրախ դիմավորենք։ Քանի որ կոլեգաներիս հետ եմ դիմավորելու, ապա կլինի շատ ուրախ և ուրախացնելու ենք հանդիսատեսին, ով կլինի ակումբներում, իհարկե, պարգևելու ենք հաճելի և ուրախ երեկո։

Ջուս, Ձմեռ Պապին հավատո՞ւմ եք և ի՞նչ եք խնդրել նրանից։

- Ձմեռ Պապին կարելի է հավատալ․․․ լավ, եկեք հավատանք, որ կա։ Այսինքն, եթե մի բան շատ ուզես կլինի, չէ՞։

Ես Ձմեռ պապիկից մտովի խնդրել եմ, որ 2016 թվականին նա ինձ նվիրի մի ուժեղ տղամարդ, ով ինձ շատ կսիրի և այնքան ուժեղ լինի, որ ես ոչնչի մասին չմտածեմ։ Ինձ վերաբերվի թագուհու նման։

Եվ վերջում, Ջուս, կցանկանա՞ք շնորհավորել Ձեր երկրպագուներին և բոլորին։

- 2016 թվականին իմ երկրպագուներին սպասվում է իմ կողմից երկու երգ՝ անսպասելի ոճի մեջ։ Դա եմ նվիրելու երկրպագուներին։ Նրանք զարմանալու են, որովհետև այսպիսի ոճերում ես չեմ եղել։

Եվ իհարկե, բոլորին ցանկանում եմ մեծ հավատ դեպի այն, որ ամեն ինչ լավ կլինի։ Պետք է միշտ ուրախ լինել և լավատես։ Որքան լավատես լինենք, այնքան ավելի լավ կլինի