2016 թվականը թակեց բոլորիս դռները և ջերմորեն հյուրընկալվեց։ Յուրաքանչյուր մարդ նախընտրում է Նոր տարին դիմավորել տարբեր եղանակներով։ Իսկ թե ինչպես էր իր ամանորյա գիշերը պատրաստվում նշել երգչուհի Քրիստինե Պեպելյանը YN.am-ը (Yerevan News-Երևան Նյուզ) փորձեց պարզել հենց նրանից։ 

- Ամանորը շատ եմ սիրում և ինձ թվում է, ես բացառություն չեմ։ Տարվա մեջ երևի ամենասիրելի տոներից մեկն է։ Ճիշտն ասած, որոշել եմ, որ այս տարի ոչ մի տեղ չեմ երգելու, որովհետև եկող տարին՝ 2016թ․-ը, իմ թիվն է ու ես որոշել եմ, որ պետք է ինձ ամբողջությամբ նվիրեմ 2016թ․-ի մուտքին։ Ես տարով կապիկ եմ ու այդ է պատճառը, որ որոշել եմ ոչ մի տեղ չեմ երգելու, չեմ աշխատելու և տարին պետք է դիմավորեմ ամբողջությամբ տոնական տրամադրությամբ։ Տանն եմ դիմավորելու։ Հուսամ, որ լավ և լուսավոր տարի կլինի։ Ես ինքս պոզիտիվ մարդ եմ շատ ու այս համաստեղությունը ինձ թվում է շատերին կօգնի, որ լավ, ուրախ ու անակնկալներով լի տարի լինի։

Դիմավորելո՞ւ եք հարազատների, ընկերների հետ՝ հայկական ավանդական եղանակով։

- Դեռ չգիտեմ, թե ում հետ եմ դիմավորելու, բայց որ կլինի տոնական ավանդական հայկական Նոր տարի, դա հաստատ։

Քրիստինե, հավատո՞ւմ եք Ձմեռ պապիկին, ամանորյա հրաշքին ու այս տարի ի՞նչ կխնդրեք նրանից։

- Անպայման, հավատում եմ, ինչո՞ւ ոչ, շատ եմ հավատում։ Ճիշտն ասած, ամեն անգամ, Նոր տարի կլինի թե եկեղեցի գնալ, առաջին բանը, որ ես ուզում եմ, դա խաղաղությունն է մեր երկրի համար, որովհետև մեր փոքրիկ երկրի համար դա իսկապես ամենակարևորն է, որ պետք է։ Շատ հույսով եմ, որ եկող տարին կլինի իսկապես խաղաղության, համերաշխության և հնարավորինս բարի լուծումներով տարի։ Մնացած ամեն ինչը խաղաղության պայմաններում հնարավոր կլինի ձեռք բերել։

Ուզում եմ, որ հարազատներս ինձ հետ լինեն։ Գոհ եմ այս տարվանից, քանի որ, փառք Աստծո, մեծ կորուստներ չեն եղել։ Տա Աստված, որ մյուս տարի բոլորը լինեն առողջ։ Այն մարդիկ, ովքեր ինձ համար թանկ են, լինեն կողքիս։ Ես էլ, եթե կարողանում եմ իրենց ուրախացնել, լինեմ նրանց կողքին։ Այն մարդիկ, ովքեր ինչ որ բանի կարիք ունեն, ինչ նպատակ ունեն թող իրականանա։

Սիրելի Քրիստինե, ի՞նչ անակնկալ ունեք Ձեր երկրպագուների համար։ Շնորհավորանք․․ անակնկալ երկրպագուներին

- Առաջին հերթին, այո, պետք է իմ երկրպագուներին շնորհակալ լինեմ ու շնորհավորեմ իրենց։ Անպայման շնորհակալ պետք է լինեմ երկրպագուներիս իրենց հավատարմության համար, որ տարիներ շարունակ, այս տարին էլ բացառություն չէր, իրենք իմ կողքին են եղել, ես ամեն օր զգացել եմ իրենց ներկայությունը։ Պատրաստվում եմ մենահամերգով հանդես գալ ԱՄՆ-ում՝ ապրիլի 8-ին։ Միացյալ նահանգներում ապրող իմ երկրպագուների համար ունեմ մեծ մենահամերգ, որին արդեն սկսել եմ պատրաստվել։ 4 ամիս հետո արդեն կերգեմ։

Բոլորին համբուրում եմ, սիրում, շներհակալ եմ, որ այս տարվա մեջ ինչքան կարողացան ինձ ուրախ պահեցին։