Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ Yerevannews.am-ը (YN.am) զրուցեց երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ, որը վերջերս ընտանիք է կազմել և արդեն բալիկ ունի: Երգչուհին անկեղծորեն պատմեց տոնի մասին՝ ասելով, որ միշտ կերել է աղի բլիթ, բայց հիմա էլ չի ուտում, որովհետև այլևս անհրաժեշտություն չունի ուտելու: Ավելին, երգչուհին երազում տեսել է իր սիրելիին:

«Ես շատ եմ սիրում Սուրբ Սարգսի տոնը և հավատում եմ այդ ավանդույթի խորհրդին: Ժամանակին աղի բլիթ ինքներս էինք պատրաստում և նույնիսկ պատուհանին ալյուր դնում, հետո ինչ-որ նշան էինք փնտրում ալյուրի մեջ: Առհասարակ ազգային տոները շատ եմ սիրում և գնահատում:
Այս տոնի կապակցությամբ միշտ նվերներ եմ ստացել, ինքս էլ շատ եմ սիրում նվերներ տալ: Վաղն անպայման գնալու ենք եկեղեցի, ու այժմ քանի որ բալիկ ունեմ և շատ զբաղված եմ, ամեն դեպքում, անպայման կհասցնեմ սիրելիիս նույնպես որևէ անակնկալ նվեր անել:

Չնայած, որ ծնվել եմ փետրվարի 14-ին՝ Սուրբ Վալենտինի օրը, այնուամենայնիվ գերադասում եմ նշել մեր ազգային, եկեղեցական տոները: Նախ պետք է նշենք, պահպանենք մերը, հետո նոր մյուս տոները:
Ի դեպ, փետրվարի 6-ին բալիկիս քառասունքն է և այդ օրը նույնպես գնալու ենք եկեղեցի: Ընդհանրապես ես շատ եմ գնում եկեղեցի, և կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ Տիրոջ օրհնության կարիքն ունի»:

Վերջում սիրված և տաղանդավոր երգչուհին շնորհավորեց և բարեմաղթանքներ հղեց մեր երիտասարդներին.
« Շնորհավորոմ եմ մեր հայ երիտասարդներին սիրո տոնի կապակցությամբ և մաղթում, որ իրենք մեկմեկու շատ-շատ սիրեն և հարգեն, ու քանի որ այսօր կյանքը շատ դժվար է, կցանկանայի, որ հավատարիմ լինեն իրար ու ցանկացած դժվարություն միասին հաղթահարեն»:
«Yerevannews.am»-ը նույնպես շնորհավորում է երգչուհուն տոնի կապակցությամբ, մաղթում մեծ սեր և արևշատություն նորաստեղծ ընտանիքին: