Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ Yerevannews.am-ը (YN.am) զրուցեց Լուսինե Թովմասյանի հետ: Վերջինս ոգևորությամբ պատմեց , թե ինչպես են պատրաստվել այս տոնին, սակայն աղի բլիթ մի անգամ փորձելուց հետո վատ է զգացել և միշտ ստիպված հրաժարվել է:

« Ընդհանրապես տոնը շատ եմ կարևորում և նշում ենք այն: Ամեն տարի՝ ամուսնանալուց առաջ փորձում էի ուտել, բայց հետո հիշում էի, որ շատ աղի է ստացվում և վատանալու եմ: Սակայն իմ ծանոթնեից, ընկերնեից գրեթե բոլորն ուտում են: Ավելին, նույնիսկ գիտեմ զույգի, ովքեր արդեն երեսուն տարի է՝ ամուսնացած են և նրանց միությունը աղի բլիթի երազով կանխորոշված է եղել:

Այսօր առավոտյան արթնացել եմ ծաղիկների բույրից և ինքս էլ պատրաստվում եմ անակնկալ անել ամուսնուս: Ասեմ նաև, որ այսօր անպայման գնալու ենք եկեղեցի, իսկ երեկոյան արդեն ինչ-որ տեղ կնշենք Սուրբ Սարգսի տոնը»:

Վերջում Լուսինե Թովմասյանը տոնի կապակցությամբ շնորհավորեց նաև մեր երիտասարդներին՝ ցանկանալով բոլորին հեքիաթային սեր և ամուր ընտանիք:
«Yerevannews.am»-ը նույնպես շնորհավորում է գեղեցկուհուն տոնի կապակցությամբ, մաղթում մեծ սեր և երջանկություն իր ընտանիքին: