Ամերիկացի հայտնի սուպերմոդել Թայրա Բենքսն ու լուսանկարիչ Էրիկ Ասլան փոխնակ մոր միջոցով ծնող են դարձել։ Նորածին տղային անվանակոչել են Յորք Բենքս Ասլա:

«Երբ ես նայում եմ որդուս հիասքանչ աչքերին, մտածում եմ բոլոր նրանց մասին, ովքեր իրենց կյանքի ընթացքում բախվել են բեղմնավորման խնդրին, ու ամեն օր աղոթում եմ նրանց համար»,- ասել է գեղեցկուհին: