Ժողովրդական երգիչ 4 հաղթող Գրիգոր Միրզոյանի նախագծի ավարտից հետո ակտիվ գործունեությամբ է աչքի ընկնում: Նա նկարահանել է իր երկրորդ տեսահոլովակը:
Առաջին տեսահոլովակդ կոչվում էր «Մայրս փոքրիկ» այն այնքան հույզ, մայրական սեր ուներ իր մեջ, միաժամանակ սրտամոտ կատարումդ գերում էր հանդիսատեսին երկրորդ տեսահոլովակդ ի՞նչ թեմայի շրջանակներում է:

- «Իմ Հայաստան» անվանումով ստեղծագործության հիման վրա նկարահանվեց նոր տեսահոլովակ, որի ռեժիսորը Արմեն Պիրիմաշիրին է, հեղինակը Վաչե Ավեյանը, գործիքավորումը կատարվել է Արդինի ստուդիայում: Այն ունի գեղեցիկ սիրային սյուժե ` շիկահեր գեղեցկուհին հանուն իր սիրո վերադառնում է հայրենիք: Զգացմունքը հաղթում է նյութականին, կենցաղայինին, պահպանվում է ազգայինը, մերը: Նկարահանումները կատարվել են Հայաստանի գեղատեսիլ վայրերում:

Երգի ընտրություն կատարելիս առաջնահերթ ուշադրություն եք դարձնում բառերին թե՞ մեղեդայնությանը:

- Երկուսն էլ անչափ կարևոր են: Հանդիսատեսի մի մասը կարևորում են երաժշտությունը, մյուսների համար մեծ դեր ունի խոսքի ուժը: Երգիչը պիտի զգա երկուսի ներդաշնակությունը միասին:

Նախագծի շրջանակներում հաճախ խիստ քննություն էիր անցնում հանձնաժողովի կողմից ու արժանանում իրենց իսկ գովասանքի խոսքերին դա ոգևորող էր թե պարտավորեցնող:

- Սկզբում ոգևորող էր , այնուամենայնիվ գիտակցում էի, որ նաև պարտավորեցնող է: Նրանք բոլորն էլ ազդեցիկ արտիստներ էիր, արվեստի նվիրյալներ ու պիտի արդարացնեի իրենց սպասելիքներն ու հետուստադիտողի ինձ հաղթող տեսնելու ցանկությունը:
Բնականաբար ձեզ օգնում էին երգեր ընտրելիս, իսկ այժմ որպես անհատ կատարող ինչ սկզբունքով ես դու ընտրում նոր երգ:

Պիտի հոգուս մոտ լինի, ներաշխարհովս անցած: Երաժշտական լավ դպրոց եմ անցել , հետո կոնսերվատորիա, մագիստրատուրա: Մասնագիտությամբ վոկալիստ եմ ու սիրում եմ երգը գրագետ մատուցել: Բնությունը տալիս է ձայնային տվյալներ այն պետք է հղկել, որպեսզի կատարողական արվեստի շնորհիվ տեղ հասնի:

Ըստ քեզ «Իմ Հայասստան» նոր տեսահոլովակդ իր նպատակին կծառայի՞, ձայնդ տեզ կհասնի՞:

Ես կարծում եմ կծառայի, քանի որ ես ու հեղինակը մեծ ցանկություն ունենք, որ հայ երիտարդը իր սերը գտնի հայրենիքում, իր տունը կառուցի Հայաստանում, պահպանի ազգային ավանդույթները, որով բազմիցս հպարտացել ենք օտարի առաջ:

Հաճախ ես մեկնում համերգային շրջագայությունների հիմնականում ի՞նչ երգացանկով ես հանդես գալիս:

Վերջերս ենք վերադարձել Թեհրանից, Լիբանանից: Հիմնականում կատարում եմ Ջիվանի, Սայաթ-Նովա, Շերամ, ինչպես նաև կոմպոզիտորներ Վլադիլեն Բալյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործություններից: Մարտ ամսին մեկնում ենք Փարիզ, Վիենա հուսով ենք ժողովրդական երգը ինչպես արյան կանչ այնտեղ էլ է սպասված: