Բոլոր մարդիկ ունեն սովորություններ: Այն, թե ինչպես մենք կապրենք և ինչ արդյունքների կյանքում կհասնենք, շատ դեպքերում որոշվում է նրանով, թե ինչ սովորություններ մենք ունենք: Պատճառներից մեկը, թե ինչու միջին մարդը չի կարողանում հաղթահարել միջին մարդու այդ սահմանը և ողջ կյանքում մնում է այդպիսին, կայանում է նրանում, որ նա ցանկանում է անել դա` չազատվելով միջին մարդու իր սովորություններից:

Բայց այդպես չի լինում: Կյանքում մեծ հաջողությունների հասած մարդիկ չունեն այն սովորությունները, որոնք ունեն սովորական, միջին մարդիկ: Իրենց սովորություններով նրանք տարբերվում են բոլորից:

Հաջողակ մարդիկ ավելի լավատես են, գործունյա և եռանդուն: Երբ գտնվում ես նրանց կողքին, թվում է, թե ամեն ինչ լավ է լինելու, նրանք իրենց էներգիան տալիս են քեզ: Նրանց կողքին խնդիրները դառնում են հնարավորություններ, ալարկոտությունը դառնում է աշխատասիրություն, քննադատությունը դառնում է գովեստ:

Նրանք սիրում են կյանքը, և նրանք ժպտում են կյանքին, իսկ կյանքը ժպտում է նրանց:

Նրանք սիրում են ստեղծել և օգուտ տալ, ոչ թե քանդել ու վնասել: Նրանք իրենց կյանքի փորձով են ապացուցում, որ բոլոր նպատակներին հնարավոր է հասնել, հնարավոր է լինել երջանիկ և երջանկացնել ուրիշներին: Նրանցից կարելի է անընդհատ սովորել, և նրանցից պետք է անընդհատ սովորել:

Սիրարփի Մարգարյան