Հայտնի դհոլահար Էֆոյի ու ատամնաբույժ Քրիստինա Մարտիրոսյանի ընտանիքը համալրվել է` ծնվել է զույգի առաջնեկը` Մարկը: Փոքրիկի ներկայությունը նրանց կյանքում շրջադարձային է դարձել: Աշխարհի տարբեր երկրների բեմերից հազարավոր մարդկանց դրական հույզեր պարգևած երաժիշտը աննկարագրելի զգացողություններ ուներ:

Ինչպիսի՞ն էր տպավորություններդ, երբ առաջին անգամ տեսար, գրկեցիր նրան:  

- Անբացատրելի էր: Ինձ ասում էին պապա կդառնաս նոր կիմանաս ծնողի ղադրը: Ամեն դեպքում բառեր չեմ գտնում, յուրաքանչյուրը պիտի ուղղակի ապրի, յուրովի զգա այդ զգացողությունը: Սրտանց մաղթում բոլոր հայ օջախներից լսվի մանկան ճիչ ու ապրեն ծնող դառնալու բերկրանքը:

Գիտեմ, որ ցանկանում ես երեխայի մկրտության արարաղությունը կազմակերպել ծննդից 40 օր անց:

- Այո, ունեմ նման ցանկություն, որ տղաս շուտ դառնա հայ քրիստոնեա:

Փոքրիկ Մարկը արդեն նվերներ ստացել է հարազատներից: Տղայիս ամենամեծ նվերը կլինի իր կնքահոր` Արման Հովհաննիսյանի վերադարձը Երևան, որից հետո կլինի մկրտությունը:

Ուզում եմ շնորհակալություն ասել աշխարհի բոլոր ծայրերից հնչած շնորհավորանքների համար և ի դեմս իմ փոքրիկի գունավոր, անհոգ մանկություն բոլոր երեխաներին: