Համատեղելիության հորոսկոպը հարաբերությունների մեջ խաղում է կարևոր, սակայն ոչ որոշիչ դեր: Յուրաքանչյուր մարդու դեպքում կարելի է գտնել յուրահատուկ մոտեցում, որը կբարելավի ձեր հարաբերությունները կամ կվերացնեի բացասական գործոնները: 

Ինչպես գայթակղել Այծեղջուրին

Կին Այծեղջուրն իսկական մարտիկ է: Նրա ամբողջ կյանքը պլանավորված է օրագրում, նա չի վախենում ճակատագրի մարտահրավերներից: Այծեղջուրներն այնքան են սիրում իշխանությունը, փառքն ու փողը, որ առանց կանգ առնելու կշարժվեն կարիերայի աստիճանով՝ հեռացնելով ճանապարհից իրենց մրցակիցներին: Եթե ձեզ թվացել է, թե նրան «կոտրել եք», ապա իմացեք՝ դա ձեզ հաստատ թվացել է: Կին Այծեղջուրը կարող է հեշտությամբ «մահացած ձևանալ», որպեսզի հետագայում հակառակորդի մեջքից հարված հասցնի:

Այս նշանի տակ ծնված կնոջ հետ հարաբերություններ ստեղծելն այնքան էլ հեշտ չէ: Նա չի սիրում երկարատև «նախերգանքներ»՝ բանակցությունների և համաձայնությունների տեսքով, ատում են սակարկությունները: Եթե դուք որոշել եք գերել Այծեղջուրին, ապա միանգամից արդարացի գին առաջարկեք: Նրա համար լավագույն հաճոյախոսությունն է՝ «Դու իմ խելացի: Դեռևս կյանքում քեզ նման կին չեմ հանդիպել»: Նրանք ձևացնում են, թե քաջալերման կարիք չեն զգում, բայց իրականում սիրում են և՛ հաճոյախոսություններ, և՛ բացահայտ շողոքորթություն:

Փողի նկատմամբ խորաթափանցությամբ և ռացիոնալ մոտեցմամբ նրան հավասարը չկա, համառությամբ ևս: Կին Այծեղջուրները այն կողակիցներից է, ում հետ կարելի է անցկացնել ամբողջ կյանքը: