Տնային պայմաններում կարելի է պատրաստել մազերի դիմակներ, որոնք կօգնեն խուսափել մազաթափումից:

1. Դիմակ ձվից և մեղրից

Պատրաստման համար անհրաժեշտ են․ 2 դեղնուց, մեկ ճաշի գդալ մեղր և մեկ ճաշի գդալ երիժնակի յուղ: Պատրաստելուց հետո այն պետք է քսել մազերի արմատներին և թողնել մոտ մեկ ժամ: Այն կօգնի ոչ միայն մազաթափումից, այլ նաև թեփից:

2. Եղինջից պատրաստված դիմակ.

Այս դիմակի շնորհիվ նույնպես կարելի է ամրապնդել մազերը: Խառնեք չոր երինջը ձիթապտղի ձեթի հետ: Պատրաստված խառնուրդը թողեք մեկ շաբաթ, այնուհետև քամեք: Քսեք այն չոր մազերին, մեկ ժամ թողեք և լվացեք:

3. Թթված կաթից պատրաստված դիմակ

շատ տարածված է և օգտակար: Այն քսելուց հետո խորհուրդ է տրվում հագնել լոգանքի համար գլխարկ, իսկ հետո փաթաթել գլուխը սրբիչով: Կես ժամից լվացեք գլուխը միայն ջրով: