«Ի՞նչ կոչել այս սերը»` այսպես է կոչվում բոլիվուդյան ամենահայտնի հեռուստասերիալներից մեկը, որն արդեն վայելում են նաեւ հայ հեռուստադիտողները: Համոզված ենք` շատերին արդեն հասցրել է գերել ֆիլմի գլխավոր դերակատարուհի Սանայա Իրանին, որը մարմնավորում է Քուշիին:

Հարկ է նշել, որ նախքան ֆիլմերում նկարահանվելը Սանայան զբաղվում էր մոդելային բիզնեսով:

Նկարահանվելով տվյալ հեռուստասերիալում` 33-ամյա մոդելը մեծ ճանաչում ձեռք բերեց` դառնալով Հնդկաստանի ամենապահանջված դերասանուհիներից մեկը: