Կատակերգական ժանրի հայտնի ֆրանսիացի դերասանուհի Կլոդ Ժանսակը մահացել է 89 տարեկան հասակում: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Europe 1 պորտալը:

«Նա նկարահանվում էր մինչև վերջին պահը», - ասել է դերասանուհու որդին` հավելելով, որ մայրը մահացել է քնած ժամանակ: Դա տեղի է ունեցել երեքշաբթի:

Կլոդ Ժանսակը ծնվել է 1927 թվականի մարտի 1-ին: Կինոյում և հեռուստատեսությունում Ժանսակը կարիերան սկսել է դրամատիկ դերերով: Նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը նկարահանվել է 1952-ին: Այդ նույն թվականին նա ծանոթացել է հանրահայտ դերասան Լյու դե Ֆյունեսի հետ, ով նրան ասել է. «Ես ցանկանում եմ, որ դուք խաղաք իմ բոլոր ֆիլմերում, դուք ինձ հաջողություն եք բերում»: Հետագայում դերասանուհին տասնյակ ֆիլմերում հանդես է եկել հայտնի կատակերգուի հետ միասին` հիմնականում կերտելով նրա կնոջ կերպարը: