Վարչապետ Կարեն Կարապետյանը` Գյումրի կատարած այցի ժամանակ խոսելով ներդրումային ծրագրերի մասին, հայտարարել էր, որ ինքը ևս բիզնես ծրագիր է իրականացնելու: Նրա ընտանիքը 500 հազար ԱՄՆ դոլար է ներդնելու հանրապետության ամենաաղքատ քաղաքում:
Այս կապակցությամբ դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետը թագավոր չէ, ընդամենը պետական ծառայող է և պետք է ծառայի ժողովրդին: Սեփական գրպանից փող դնելը չի բարձրացնում իր ծառայության որակը: Հակառակը, կասկածներ է առաջացնում իր գործունեության ադյունավետության մասին:
Հ.Գ. ՈւՐԱԽ վարչապետ = ՀՀԿ, ՀՀԿ = թալանված ԴԻԼԽՈՐ երկիր: Մնացածը շոու է, փողով փիառ»: