Որքան էլ քո կյանքն անամպ ու երջանիկ է, լինում են օրեր, երբ, չնայած բոլոր ջանքերին, դու չես կարողանում պահպանել քո սովորական տրամադրությունը. կարծես ինչ-որ մեկը քամած լինի էներգիադ: Իսկ դա անընդունելի հոգեվիճակ է, հատկապես ամռանը, երբ դուք սեքսուալ գրավչության կարիք ունես, ինչպես երբեք: Հոգ չէ. ահա մի շարք փոքրիկ հնարքներ, որոնք կարող են ակնթարթորեն բարձրացնել քո սեքսուալ գրավչությունը: Եվ այսպես' 50 արագ էներգետիկ հնարքներ, և դու անասելի սեքսուալ ես,- գրում է Cosmo-ն:
1. Իհարկե, հասկանում ենք, որ հարմար է ցածր կոշիկներով աշխատանքի գնալը, հատկապես ամռանը: Սակայն շաբաթվա մեջ մի քանի օր անպայման կրիր բարձրակրունկ կոշիկներ: 7 սանտիմետրանոց բարձրակրունկների վրա սեթևեթող գեղեցկուհու կողքով անտարբեր չի կարող անցնել ոչ ոք: Իսկ ուրիշ ի՞նչ է հարկավոր քո ինքնագնահատականի բարձրացման համար:
2. Ցածրացրու ձայնդ հեռախոսով խոսելիս: Ապացուցված է, որ մենք ավելի խոր և ցածր ձայնով ենք խոսում նրանց հետ, ով մեզ համար կարևոր է: Նման ձայնով խոսելով' քեզ ավելի ցանկալի կզգաս:
3 Քո ներքնազգեստի դարակի խորքում խոտաբույսերով թեյ պահիր: Լավ բուրող ներքնազգեստ կրելն ավելացնում է զգայականությունը:
4. Զմայլվիր մարմնիդ ուրվագծերով' քեզ դիտելով հետևից հայելու մեջ: Այդ անկյունից դու ինքդ քեզ, որպես կանոն, չես տեսնում: Տեսնելով մեջքիդ կորությունն ու գեղեցիկ հետույքդ՝ քեզ ցանկալի կզգաս:
5. Գնա խանութ...
Առանց ներքնազգեստի
6. Մի ժամ անցկացրու սրճարանում գրավիչ բարմենի և մի գավաթ սուրճի ընկերակցությամբ: Ասում են' սուրճն ու ֆլիրտը դրական են ազդում նաև ֆիզիկական ակտիվության վրա:
7. Փոխիր սանրվածքդ: Դա կփոխի քո արտաքին տեսքը, և ողջ օրը կլինես ուշադրության կենտրոնում:
8. Եթե պարտադիր է գուլպաներ կրել աշխատավայրում, զուգագուլպաներ հագիր: Ոչ ոք չի իմանա, որ դրանք մինչև գոտկատեղ չեն հասնում՝ բացի քեզնից... Իսկ դա այնքան սեքսուալ է:
9. Խոսքի մեջ օգտագործիր այնպիսի բառեր, ինչպիսիք են կրքոտ-ն ու գրավիչ-ը:
10. Գրավիչ եղիր նույնիսկ աշխատավայրում: Նստիր կուրծքը դուրս, մեջքն ուղիղ, մեկ ոտքը մյուսին գցած:
11. Օրագիր պահիր: Շաբաթը մի քանի անգամ գրառիր քո երազանքներն ու ապրումները:
12. Կեսօրին արյան շրջանառությունը լավացնելու համար կատարիր մեջքի վարժություն, կատվի նման ճկելով և ուղղելով մեջքը և այնուհետև առաջ մեկնելով ձեռքերը:
13. Ննջարանում կախիր կարմիր վարագույրներ. դրանք կրքոտ մթնոլորտ են հաղորդում:
14. Մի փոքր մթնեցրու լոգարանի լույսերը: Ավելի գրավիչ կզգաս քեզ, եթե, դուրս գալով ցնցուղից, հայտնվես ավելի խորհրդավոր ու մեղմ լույսի ներքո:
16. Օդորակիչից օգտվելու փոխարեն բացիր մեքենայի պատուհանները և թույլ տուր, որպեսզի քեզ զովացնի քամին: Հանդիպման վայր կհասնես քամահարված և քանդված մազերով, որն այնքան գրավիչ է նայվում, հատկապես ամռանը:
17. Օծանելիքի փոխարեն պարանոցիդ և կրծքավանդակիդ մի փոքր անանուխի յուղ քսիր: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անանուխի հոտը թարմացնող ազդեցություն ունի:
18. Եթե չես շտապում, զբոսնիր որևէ կենտրոնական փողոցով: Կարող ես ընտրել այնպիսի փողոց, որտեղ շատ են հմայիչ երիտասարդները:
19. Անմիջապես մի ցատկիր անկողնուց: Մի քանի րոպե անցկացրու անկողնում թավալ գալով, գզգզելով մազերդ, բարձը:
20. Նոր հագուստ գնիր։ Ապացուցված է, որ լավ հագուստ ընտրելու փնտրտուքը մարմնին բազմաթիվ դրական էմոցիաներ է հաղորդում:
21. Մերսիր մարմինդ լոսյոնով: Շրջանաձև շարժումները նպաստում են արյան շրջանառությանը, բացի այդ' անչափ էրոտիկ է, երբ դու դիպչում ես ինքդ քո մաշկին:
22. Տատու արա քո ազդրի ներսի կողմում կամ կրծքի վերևում և պատահաբար բարձրացնելով շրջազգեստդ կամ արձակելով վերևի կոճակը' ի ցույց դիր այն: Դու քեզ չարաճճի և ցանկալի կզգաս:
23. Հաշվիր, թե քանի րոպե ես ծախսում ընդմիջման վրա և կրկնապատկիր այն: Ուտելը զգայական հաճույք է, սակայն մեզանից շատերն այնպիսի արագությամբ են կլանում ուտելիքը, որ համն էլ չեն զգում: Դանդաղ ուտելով՝ դու վայելում ես ուտելիքի համը, հոտը, նույնիսկ ձայնը, օրինակ' խնձորի հյութեղ խրթխրթոցը:
24. Հրաժարվիր առավոտյան սրբիչից, երբ դուրս ես գալիս լոգարանից. մազերդ չորացրու և շպարվիր մերկ: Նրանք, ովքեր հանգիստ են տանում սեփական մերկությունը, ավելի լավ սեռական կյանք ունեն:
25.
Ցնցուղի տակ մարմնի գել քսելիս օգտագործիր ձեռքերդ, այլ ոչ թե սպունգ: Սեփական ձեռքերով խոնավ մարմինը մերսելը քեզ զգայական հաճույք կպատճառի:
26. Առավոտյան բացիր վարագույրները: Արևի ճառագայթները քեզ միանգամից կարթնացնեն:
27. Մի քանի սանտիմետր մոտ կանգնիր այն հմայիչ տղամարդուն, ով քեզ դուր է գալիս:
28. Ներբեռնիր որևէ նոր երգ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լավ երաժշտությունը էներգիա է հաղորդում:
29. Երեկույթ կազմակերպիր
Եթե ուրբաթ առավոտյան կարճ հաղորդագրություն ուղարկես ընկերներիդ' առաջարկելով հանդիպել որևէ վայրում, քննարկման նյութ հաստատ կունենաք. նորահայտ երկրպագուներից խոսելը միշտ էլ հաճելի է:
30. Վերնաշապիկդ հանիր գրգռիչ ձևով: Նախ՝ բարձրացրու մի ազդրդ, այնուհետև ձեռքերդ խաչաձևիր առջևումդ, բռնիր վերնաշապիկիդ ծայրերից և քաշիր:
31. Սառույցով սուրճ խմելուց հետո վերցրու մի սառցե խորանարդիկ և քսիր վզիդ' զովանալու համար:
33. Հոգեբանների կարծիքով՝ լավանդայի և փիրուզագույնի երանգներն օգնում են հանգստացնել գրգռված նյարդերը: Եթե սեքսուալ լինելու համար քեզ պակասում է հանգստությունը, ուրեմն՝ անկողին մտնելիս կրիր այդ գույների ներքնազգեստ:
34. Երբ քեզ թվում է, թե պատի ես դեմ առել, և օրդ առաջ չի գնում, փակիր աչքերդ և որևէ հաճելի բան երևակայիր:
35. Հին սպորտային հագուստը փոխարինիր մարմինը կիպ գրկող տաբատով և տոպով: Դու քեզ այնքան գրավիչ կզգաս, որ չես ուզենա դուրս գալ մարզասրահից:
36. Երբ աթոռից վեր ես կենում, մատներով անցիր ազդրերիդ վրայով' հագուստդ ուղղելու պատրվակով:
37. Ինչ թարմ և հիանալի ես զգում քեզ առավոտյան: Սակայն երեկոյան կողմ այդ թարմությունից ոչինչ մնացած չի լինում: Մի փոքր շուրթերի փայլ օգտագործելով' կվերականգնես գրավչությունդ և ինքնավստահությունդ:
38. Շոկոլադ գնիր: Դանդաղ և հաճույքով վայելած շոկոլադը մեծ էներգիա և ներուժ կհաղորդի:
40. Քո ամենասիրած նկարը միշտ պահիր դրամապանակումդ: Հենց որ կարիք կունենաս վերհիշելու' որքան գեղեցիկ և ցանկալի ես, հանիր և զմայվիր:
41. Բջջայինիդ ձայնն անջատիր ժամը 9-ից հետո: Զանգի ձայնը կարող է անհանգստություն ու անհարմարության զգացողություն պատճառել: Իսկ այսպես դու վստահ ես, որ քեզ ոչ ոք չի «հալածում»:
42. Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք ավելի շատ հաճույք են ստանում այն գործողություններից, որոնք կատարում ենք ոչ մենակ: Էպիլյացիայի գնա ընկերուհուդ հետ, իսկ հետո կրիր այնպիսի հագուստ, որն ի ցույց կդնի քո հարթ մաշկը:
43. Ժակետի տակից հագիր ժանեկազարդ անթև վերնաշապիկ: Աշխատանքից տուն գնալու ճանապարհին հանիր վերնահագուստդ և զգա, թե ինչպես են արևի տաք ճառագայթները շոյում քո մաշկը:
44. Uովորական ջուրը վերածիր զովացուցիչ ըմպելիքի' նրա մեջ մի քանի շերտ լիմոն գցելով:
45. Աշխատասեղանիդ տակ դիր փոքրիկ փափուկ գորգ: Օրվա ընթացքում հանիր կոշիկներդ և ոտքերդ սահեցրու փափուկ, հաճելի կտորի վրա:
46. Երեկոյան խմիր սառը շամպայն: Գազավորված կիսաչոր խմիչքը լրացուցիչ զգայականություն կհաղորդի անգամ ամենասովորական երեկոյին:
47 .Օրինակ վերցրու Շակիրայից: Երեկոները հեռուստացույցին գամվելու փոխարեն YouTube-ով սալսայի դասեր վերցրու, իսկ հետո զարմացրու սիրելիիդ գեղեցիկ շարժվելու քո ունակությամբ:
48. Բամբակյա բարձի երեսը փոխարինիր սատինով: Ոչ միայն մազերդ երախտապարտ կլինեն քեզ, քանի որ այլևս չեն գզգզվի, այլև սատինի սահունությունն ու սառնությունը հաճելի կլինեն մաշկիդ:
49. Շուրթերիդ թող միշտ խաղա մեղմ խորհրդավոր ժպիտ: Դա քեզ գրավչություն և խորհրդավորություն կհաղորդի:
50. Երբ անձրևում է, մոռացիր անձրևանոցդ... Թող շորերդ թրջվեն ու կպչեն մարմնիդ: Հավատացնում ենք, ցնցող տեսարան է:
Այս թեմայով
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան
Էլեկտրոնային դեղատոմս գրելու համար բժշկից 7-8 րոպե է պահանջվում. Արմենուհի Կյուրեղյանը՝ Անահիտ Ավանեսյանին
«Երբ փոքր էի, ինձ շատ էին ասում, որ պիտի ինձ «խելոք պահեմ», շատ չխոսեմ․․․»․ «Լադանիվա»-ից Ժակլինը՝ եվրատեսիլյան երգի ու մրցույթից խմբի սպասելիքների մասին
ԱՄՆ բանակի վետերանը ամուսնացել է սիամական երկվորյակի հետ
«Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդ համարի ներքո
Շքեղ ցուցադրություն, համեղ հյուրասիրություն և հայտնի հյուրեր․ Կայացավ Քրիստինա Գրիգորյանի՝ «Fashion with stars» խորագրով ցուցադրությունը
Զիրոյանն իր սիրելիի հետ նոր լուսանկար է հրապարակել
Մասկը հայտարարել է, որ Neuralink-ի իմպլանտը կվերականգնի մարդկանց տեսողությունը
Ջենիֆեր Լոպեսը փրկում է մարդկությանը Netflix-ի նոր՝ «Ատլաս» գիտաֆանտաստիկ թրիլերում
Երկաթի պակասը կարող է լինել երկարատեւ COVID-19-ի պատճառ. Nature
Թողարկվել է «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի երգը (VIDEO)
Շերոն Սթոունը հայտնել է այն պրոդյուսերի անունը, ով փորձել է ստիպել իրեն սեքսով զբաղվել իր խաղընկերոջ հետ
«Լադանիվա» խումբը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում
Զարկերակներում գտնվող պլաստիկ մասնիկները մեծացնում են սրտի ինֆարկտի և կաթվածի ռիսկը. EJM
Առաջարկվել է վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարի նոր մեթոդ
Սյուզաննա Մելքոնյանը կներկայացնի Հայաստանը «Славянский базар 2024» մցույթում
Rolls-Royce-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան
Քովիդը մարդու ուղեղից մինչև 20 տարվա կյանք է խլում
Քիմ Քարդաշյանը պատրաստ է չորրորդ ամուսնությանը
Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին
Կոնֆլիկտից հետո սեքսը օգտակար է՝ ինչպես հարաբերությունների, այնպես էլ առողջության համար
Սերն առաջին հայացքից` իրական է. hանկարծակի սիրահարվածության վեց նշան
Քիմ Քարդաշյանն ու Օդել Բեքհեմը փորձել են գաղտնի պահել իրենց սիրավեպը՝ Քանյե Ուեսթի արձագանքից խուսափելու համար
ԱՄՆ-ի շրջաններից մեկում երկրի պատմության մեջ առաջին անգամ առողջապահության ոլորտում արտակարգ դրություն է հայտարարվել միայնության պատճառով
Ջեյ Լոն եւ Latto-ն՝ «Can't Get Enough (Remix)» երգի «թեժ» տեսահոլովակում
Շքեղ ցուցադրություն, համեղ հյուրասիրություն և հայտնի հյուրեր․ Կայացավ Քրիստինա Գրիգորյանի՝ «Fashion ...
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023»-ին ելույթ կունենա 8-րդը․ Yan Girls-ը՝ մրցույթի բացման արարողությ...
«Սիմֆոնիկ Մանսուրյան»․ բարեգործական համերգ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսե...
Երևանում կանցկացվի «Օպերա բաց երկնքի տակ» ծրագիրը
Սեպտեմբերի 12-15-ը Երևանում կանցկացվի «Օպերա բաց երկնքի տակ» ծրագիրը
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Հասմիկ Կարապետյանը՝ Հայկոյի, ամուսնու ու ընտանիքի մասին
Ի՞նչ եք կարծում` տղամարդ ունեմ կողքիս,թե՞ ոչ… Անահիտ Սիմոնյանը հարցում է անցկացնում
Միացյալ Նահանգների բնակչուհին նկատողություն է ստացել աշխատավայրում՝ մեծ կրծքի համար
Նորայր Եղյանը կերակրում է նորածին բալիկին
Նազենի Հովհաննիսյանը՝ սիրելիի և երեխա ունենալու մասին. տեսանյութ
ԱՄՆ բանակի վետերանը ամուսնացել է սիամական երկվորյակի հետ
Rolls-Royce-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան
Վիշապի տարի. ո՞ր գույնը կդառնա ձեր թալիսմանը 2024 թվականին
Կանաչի բոլոր երանգները հաջողություն կբերեն. ինչ տոնական զգեստ ընտրել ամանորի գիշերին
Երկու կանոն , որոնք կօգնեն գեղեցիկ և առողջ արևայրուք ստանալ