Հայտնի ռեփեր Թիմաթին ելույթ չի ունեցել մայիսի 12­-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած համերգին: Համերգին հանդես են եկել Black Star խմբի մյուս անդամները՝ Քրիստինա Սի­-Սարկիսյանը, L’ONE­ը և MOT-­ը:

Համերգի կազմակերպիչները միայն համերգային ծրագրի վերջում են երկրպագուներին հայտնել, որ ռեփերը ելույթ չի ունենա: Ներկաները վրդովվել են և շշեր նետել բեմ: Կեսգիշերին Թիմաթին տեսանյութ է հրապարակել:

«Սիրելի ընկերներ, Երևան, ցավոք սրտի ես չկարողացա այսօր բեմ բարձրանալ
տեխնիկական և այլ խնդիրների պատճառով: Հուսամ, որ ձեզ դուր են եկել Քրիստինա Սիի, L’ONE­ի և MOT­-ի կատարումները: Իմ համերգը չի չեղարկվում, այն հետաձգվում է: Պահպանեք ձեր տոմսերը, քանի որ դրանք կգործեն նաև հաջորդ համերգին: Շուտով մենք կհայտարարենք նոր համերգի օրը, որը կկայանա նույն վայրում և կանենք ամեն բան ձեզ չհիասթափեցնելու համար»,­ տեսանյութում նշում է Թիմաթին: