Երբ ինչ-որ տեղ ես շտապում, սովորաբար չես հասցնում արտաքինի հետ ամեն բան ավարտին հասցնել՝ միշտ մի բան կիսատ է մնում. կամ շրթներկդ չես քսում, կամ էլ՝ վարսերդ ես մոռանում գեղեցիկ հարդարել։

Այս գրառումը հենց նրանց համար է, ովքեր անընդհատ ինչ-որ տեղ են շտապում եւ չեն հասցնում հետեւել իրենց վարսերին։ Ստորեւ ներկայացնում ենք ամառային տասը սանրվածք, որոնք կարելի է ստանալ րոպեների ընթացքում։