Լինում է, որ արդեն մի քանի օր հյուծող դիետա ես պահում, իսկ կշեռքի ցուցանիշը չի փոխվում կամ նույնիսկ ավելանում է նախկինի համեմատ:
Ներկայացնում ենք դրա պատճառը և արդյոք արժե հավատալ մեխանիկական և էլեկտրոնային կշեռքների թվերին:
Ինչպես չափել քաշը

Պատկերացնենք կնոջ, որի մկանային զանգվածը 45 կգ է, ճարպայինը՝ 15: Նրա քաշը կազմում է ընդհանուր 60 կգ, բայց չգիտես ինչու՝ կշեռքը ցույց է տալիս մեկ 57 կգ, մեկ 64: Իսկ նրա սննդակարգում ոչինչ չի փոխվում:
Քաշի տատանման վրա ազդող գործոնները

1. Ամենագլխավորը, որ պետք է հաշվի առնել, ջրի քանակն է: Օրգանիզմը ցանկացած միջոցով աշխատում է պահպանել աղա-ջրային հաշվասարակշռությունը, ուստի որքան քիչ հեղուկ է ստացվում, այնքան շատ է այն պահում իր մեջ, որ նորմալ գործի: Ահա, թե ինչու է քաշը դանդաղ նվազում ուժեղ շոգին: Հենց անձրև գա կամ մի քիչ ցրտի, օրգանիզմն անմիջապես լիտրերով ջուր «կտա», քանի որ ներկայումս այն իրեն պետք չէ:
2. Գլիկոգեն: Յուրաքանչյուր գրամ ածխաջրի հետ, որն օրգնիզմդ պահեստավորում է այդ տարրի տեսքով, լրացուցիչ 3 գ. ջուր է պահվում: Եթե երեկոյան մի կտոր տորթ ես կերել, իսկ առավոտյան կանգնել ես կշեռքին, մի վախեցիր, դա ավելորդ կիլոգրամ ճարպ չէ, այլ ջուր: Դրանից հեշտ է ազատվել: Բայց մի տարվիր քաղցրով:
3. Կնոջ քաշը կարող է փոխվել դաշտանային ցիկլից կախված: Ոչ միայն մեծ ախորժակի, այլև այտուցների պատճառով: Ամենից շատ դա դրսևորվում է ցիկլին նախորդող վերջին շաբաթում:
4. Այտուցներ: Եթե կտրուկ ավելացրել ես աղի պարունակությունը սննդում, ըստ ամենայնի, դա քաշի ավելացման կհանգեցնի: Համապատասխանաբր, եթե աելի քիչ աղ ես ուտում, քաշդ կնվազի: Նաև ուժեղ այտուցվածությունը կարող է երիկամների աշխատանքի խանգարման նշան լինել:
Կշեռքի ցուցանիշերն ինքին անիմաստ են: Քո իրական քաշն իանալու համար պետք է հաշվի առնել հետևյալ ցուցանիշերը:
1. Իրանի ծավալը: Ստույգության համար ամեն շաբաթ 3-ական չափում արա՝ պորտի մոտ, 5 սանտիմետրով վերև և 5 սանտիմետրով ներքև: Եթե բոլոր ցուցանիշերը հաշվի առնելով իրանը փոքրացել է, ճարպի քանակն օրգանիզմումդ հաջողությամբ նվազում է, և հակառակը: Կարող ես չափել նաև ազդրերիդ և մարմնիդ այլ մասերի ծավալը:
2. Էներգիայի մակարդակը: Եթե քո դիետան ուղղված է օրգանիզմում կալորիաների պակասելուն, ակտիվության մակարդակը հաջողության լավ ցուցանիշ կլինի: Երբ կշեռքը շատ կիլոգրամներ է ցույց տալիս, բայց դու քեզ ուժեղ և էներգետիկ ես զգում, մկանային զանգված ես աճեցնում:
3. Այտուցներ: Եթե առավոտյան կոպերդ ավելի շատ բարձիկներ են հիշեցնում, ավելի լավ է՝ ընդհանրապես չկշռվել, այլ սպասել, մինչև օրգանիզմը կազատվի ավելորդ հեղուկից: Դրա համար բավարար է մի քանի օր ճիշտ սնվել և խմելու ռեժիմը պահպանել:
Նաև եթե վերահսկում ես քաշդ, պետք է իմանաս հասակի, քաշի և տարիքի հարաբերակցության հիմնական ցուցանիշերը:

Նյութի աղբյուրը` orer.am